ՀՀ-ում խորհրդարանական կառավարման մոդելը կպահպանվի․Սահմանադրական բարեփոխումների խորհրդի որոշումը![]() 30 նոյեմբերի 2022 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը ձայների մեծամասնությամբ կողմ է քվեարկել խորհրդարանական կառավարման մոդելի պահպանմանը, հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ հերթական նիստի նոյեմբերի 30-ի օրակարգում ՀՀ կառավարման ձևի ընտրության հարցն է եղել: Խորհրդարանական կառավարման ձևի պահպանմանն ու խորհրդարանական կառավարման մոդելի բարելավմանը կողմ է քվեարկել Սահմանադրական բարեփոխումների խորհուրդի 8 անդամ, դեմ՝ 1-ը, ձեռնապահ՝ 1-ը։ Խորհրդի անդամ Մասիս Մելքոնյանը ներկայացրել է կառավարման նախագահական ձևին անցնելու անհրաժեշտությունը և հիմնավորումները: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Դավիթ Հակոբյանը ներկայացրել է խորհրդարանական կառավարման ձևը պահպանելու անհրաժեշտությունը և հիմնավորումները: Զեկուցումներից հետո խորհրդի անդամների և զեկուցողների միջև տեղի է ունեցել հարցուպատասխան, խորհրդի անդամները հանդես են եկել ելույթներով: ՀՀ-ն անցել է կառավարման խորհրդարանական տարբերակին 2015-ի սահմանադրական փոփոխությունների արդյունքում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը կրկին պետք է վերադառնա կիսանախագահական կառավարման համակարգին, սակայն ավելի ուշ Հայաստանը պիտի շարունակի պահպանել կառավարման խորհրդարանական համակարգը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |