Լավրով․ Ինչպե՞ս կարելի է քննարկել սահմանազատումը՝ չունենալով ԽՍՀՄ նախկին հանրապետությունների քարտեզները, որոնք կան միայն ՌԴ ԳՇ-ում

Լավրով․ Ինչպե՞ս կարելի է քննարկել սահմանազատումը՝ չունենալով ԽՍՀՄ նախկին հանրապետությունների քարտեզները, որոնք կան միայն ՌԴ ԳՇ-ում

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքը փորձում է յուրացնել ՌԴ մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները։

Նա նշել է, որ Բրյուսելում կազմակերպվել է սահմանազատման հանձնաժողովի նիստ։

«Դե, հայերն էլ, ադրբեջանցիներն էլ, քաղաքավարի մարդիկ են՝ մեկնում են այնտեղ։ Բայց ինչպես կարելի է քննարկել սահմանազատումը, չունենալով նախկին խորհրդային հանրապետությունների քարտեզները, որոնք կան միայն ՌԴ Գլխավոր շտաբում, ինձ դժվար է պատկերացնել»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա հավելել է, որ ֆրանսիացիներն էլ, ամերիկացիներն էլ, Եվրամիությունն էլ, ընդհանուր առմամբ, փորձում են իրենց կողմից «թաղված Մինսկի խումբը» փոխլրացնել՝ մխրճվելով միջնորդական ջանքերի մեջ։

«Ընդ որում փորձում են յուրացնել այն պայմանավորվածությունները, որոնց կողմերը հասել են ՌԴ մասնակցությամբ»,-ասել է Լավրովը եվրոպական անվտանգության հարցերին նվիրված ասուլիսում։

Լավրովն ասել է, որ ՌԴ-ն օգնում է Հայաստանին ու Ադրբեջանին սահմանազատման հարցում, ինչպես նաև աջակցելու է Երևանի և Բաքվի միջև խաղաղաության պայմանագրի համաձայնեցմանը։

«Դրան զուգահեռ մենք տեսնում ենք այդ գործընթացների մեջ մխրճվելու այլ խաղացողների ինչ-որ ջղաձիգ ճիգեր։ Մենք դրա հետ ոչ մի խնդիր չունենք։ Երևանի և Բաքվի հետ շփումներում մենք ասել ենք, որ Արևմուտքը Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից հետո, Վաշինգտոնի և Փարիզի շուրթերով, ասել է, որ ոչ մի ձևաչափով չի գործակցելու ՌԴ հետ։ Այդպիսով նրանք հայտարարել են Մինսկի խմբի գործունեության ավարտի մասին»,-ասել է նա։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայանալիք հանդիպումը չի կայանա։ «Հանդիպումը Բրյուսելում պետք է կայանար դեկտեմբերի 7-ին։ Սակայն, երեկ Հիքմեթ Հաջիևն ինձ տեղեկացրել է, որ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի գրասենյակից նրան ասել են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն է հանդիպման միայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցության պայմանով։ Դա նշանակում է, որ հանդիպումը չի կայանա»,-ասել է Ալիևը։ Երևանն ի պատասխան հայտարարել է, որ պատրաստ է այդ բանակցություններին նախկին ձևաչափով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---