Լավրով․ Բաքուն պատրաստ է ապահովել Ղարաբաղի հայերի այն բոլոր իրավունքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները

Լավրով․ Բաքուն պատրաստ է ապահովել Ղարաբաղի հայերի այն բոլոր իրավունքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Բաքուն պատրաստ է ապահովել Ղարաբաղի հայերի այն բոլոր իրավունքները, որոնք ունեն Ադրբեջանի քաղաքացիները։

«Բաքուն պատրաստ է քննարկել դա և երաշխավորել Ղարաբաղի հայերի այն բոլոր իրավունքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները»,-ասել է նա, գրում է News.ru-ն։

Լավրովը նաև ասել է, որ ՀՀ իշխանությունները վերջին շրջանում «ավելի շատ խոսում են Ղարաբաղի հայերի իրավունքների, քան թե կարգավիճակի մասին»։

Նա ընդգծել է, որ Պրահայում քառակողմ հանդիպմանը այդ թվում նաև հայկական կողմի ստորագրած համաձայնագիրն այն մասին, որ խաղաղության պայմանագիրն ու սահմանազատումը պետք է իրականցվեն ՄԱԿ կանոնադրության և Ալմաթիի հռչակագրի հիման վրա, լուծում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը։

Ըստ նրա, Ալմաթիի հռչակագրում ասվում է, որ բոլոր միութենական հանրապետությունները կազմում են ԱՊՀ և հաստատում են սահմանների անխախտելիությունը՝ այն սահմաններում, որոնք կային ԽՍՀՄ հանրապետությունների միջև։

«Այլ կերպ ասած՝ այն ժամանակ ԼՂԻՄ-ը միանշանակ Ադրբեջանի ԽՍՀ մաս էր կազմում։ Դա ստացել է և Ադրբեջանի, և Հայաստանի, և Ֆրանսիայի և պարոն Միշելի հավանությունը, առանց որևէ վերապահման, և դա լուծում է այն հարցը, թե ինչպես պետք է մոտենալ Ղարաբաղի կարգավիճակին»,-ասել է նա։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայանալիք հանդիպումը չի կայանա։ «Հանդիպումը Բրյուսելում պետք է կայանար դեկտեմբերի 7-ին։ Սակայն, երեկ Հիքմեթ Հաջիևն ինձ տեղեկացրել է, որ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի գրասենյակից նրան ասել են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն է հանդիպման միայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցության պայմանով։ Դա նշանակում է, որ հանդիպումը չի կայանա»,-ասել է Ալիևը։ Երևանն ի պատասխան հայտարարել է, որ պատրաստ է այդ բանակցություններին նախկին ձևաչափով։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---