Ղարիբաշվիլին և Ռիքերը քննարկել են Վրաստանի միջնորդական դերը հայ-ադրբեջանական երկխոսությունում

Ղարիբաշվիլին և Ռիքերը քննարկել են Վրաստանի միջնորդական դերը հայ-ադրբեջանական երկխոսությունում

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը, որը Երևան ժաանելուց առաջ Թբիլիսիում էր, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը անդրադարձել է նաև Հարավային Կովկասում անվտանգության հարցերին։

Զրուցակիցները քննարկել են նաև Վրաստանի միջնորդական դերը հայ-ադրբեջանական երկխոսությունում, հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Ղարիբաշվիլին նշել է, որ բանակցությունները միակ ու կարևոր ճանապարհն են ցանկացած հակամարտություն լուծելու և առաջընթաց ապահովելու համար։

Ռիքերի այցը տարածաշրջանային է և սկսվել էր Բաքվից։ Այժմ նա Երևանում է և հանդիպումներ է ունենալու պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և այլոց հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների աջակցությունը տևական խաղաղության հասնելուն միտված հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---