Փաշինյան․ Մոսկվայում երկաթուղու հարցով որևէ կոնկրետ արդյունք չի գրանցվել

Փաշինյան․ Մոսկվայում երկաթուղու հարցով որևէ կոնկրետ արդյունք չի գրանցվել

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով դեկտեմբերի 6-ին Մոսկվայում կայացած ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպմանը, ասել է, որ երկաթուղու հարցով որևէ կոնկրետ արդյունք չի գրանցվել։

«Քննարկվել է Երասխ-Օրդուբադ–Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերաբացման հարցը։ Ցավոք, չեմ կարող ասել, որ որևէ կոնկրետ արդյունք ունենք»,–ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ Հայաստանի առաջարկը մնում է ուժի մեջ՝ երկաթուղին և ճանապարհները պետք է գործեն ՀՀ օրենսդրության համապատասխան։

«Ցանկացած պահի, երբ այս արձանագրումը թղթի վրա կանենք, այդ պահից պատրաստ ենք սկսել աշխատանքները։ Ճանապարհների մասով էլ պատրաստ ենք հայտնի 3 անցակետը բացել և նոր ճանապարհային ենթակառուցվածքներ ստեղծել»,–ասել է Փաշինյանը։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 11-րդ նիստում քննարկվել են ՀՀ-ի, Ադրբեջանի և ՌԴ միջև ու տարածաշրջանում երկաթուղու կառուցման հարցը, երկաթուղային հաղորդակցության զարգացման և փոխադրումների կազմակերպման հետ կապված հարցեր։ Նշվել է, որ կողմերը կշարունակեն աշխատել տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացման ուղղությամբ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---