Միրզոյանը ողջունել է ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակելու պատրաստակամությունը 7 դեկտեմբերի 2022 - 19:04 AMT PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ողջունել է ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակելու տարբեր երկրների պատրաստակամությունը։ Դրա համար նա 2 պատճառ է նշել։ «Այս առաքելության չեզոքության վերաբերյալ կասկածներ չկան, և առաքելության գնահատականները կարևոր են հետագա միջազգային գործընթացների համար։ Երկրորդ պատճառն այն է, որ, իմ կարծիքով, չեզոք դիտորդների ներկայությունն Հայաստան-Ադրբեջան սահմանին պետք է, որ կանխարգելիչ նշանակություն ունենա հետագա էսկալացիայի և իրավիճակի սրման առումով։ Կարծում եմ, որ, իրավիճակի ամբողջ բարդությամբ հանդերձ, ԵՄ այս առաքելությունը նաև այդպիսի դեր է խաղացել, հետևաբար՝ Հայաստանը կարող է միայն ողջունել այս առաքելության երկարացումը կամ այլ երկրից կամ պետական կազմավորումից նոր դիտորդական առաքելության ուղարկումը»,- ասել է Միրզոյանը։ Միրզոյանը հիշեցրել է, որ սահմանին դիտորդների տեղակայման հարցով Հայաստանը դիմել էր տարբեր կազմակերպությունների՝ ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ-ին, ԵՄ-ի՝ նշելով, որ ԵԱՀԿ-ի առաքելությունն արդեն ավարտել է իր աշխատանքը, իսկ ԵՄ առաքելության մանդատի ժամկետը չի ավարտվել և կգործի մինչև դեկտեմբերի 20-ը: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան հաստատել է հոկտեմբերի 20-ից Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության մանդատը երկարաձգելու անհրաժեշտությունը։ Այդ մասին նախարարը խոսել է խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հորդորով, դադարեցրել է հացադուլը Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը |