Հարությունյանը Փարիզում հանդիպել է Մուրադ Փափազյանի հետ․ Քննարկվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականության հարցեր

Հարությունյանը Փարիզում հանդիպել է Մուրադ Փափազյանի հետ․ Քննարկվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականության հարցեր

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Փարիզում հանդիպել է Հայ Հեղափոխական Դաշնակցության Ֆրանսիայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՅԴ Բյուրոյի անդամներ Մուրադ Փափազյանը և Հովսեփ Տեր- Գևորգյանը, հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմը։

Հանդիպմանը քննարկվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք համագործակցությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը պահանջված և օգտակար է համարել նման հանդիպումները` արժևորելով ՀՅԴ ներդրումն Արցախի զարգացման և զորացման ու համազգային խնդիրների լուծման գործում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---