Փաշինյանը՝ Պուտինին․ Վերջերս փակվել էր Լաչինի միջանցքը՝ ԼՂ-ում այս առիթով շատ մեծ մտահոգություններ կան 9 դեկտեմբերի 2022 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Բիշքեկում հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Փաշինյանը նշելով, որ տարածաշրջանում հիմնական խնդիրը մնում է Լեռնային Ղարանաղի հիմնախնդրի կարգավորումը, ասել է, որ վերջերս փակվել էր Լաչինի միջանցքը և ԼՂ-ում այս կապակցությամբ շատ մեծ մտահոգություններ կան։ Հանդիպումը կայացել է Բիշքեկում ընթացող ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում։ Փաշինյանը նշել է, որ օրակարգը շատ հագեցած է՝ վստահություն հայտնելով, որ քննարկելու են նաև տարածաշրջանային հարցեր, հայտնում է Կրեմլի կայքը։ «Ցավոք, իրավիճակը մեր տարածաշրջանում շարունակում է լարված մնալ, և ես ուզում եմ նշել, որ տարածաշրջանում հիմնական խնդիրը, իհարկե, մնում է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը։ Ցավոք, վերջին շրջանում մենք նկատում ենք նաև լարվածության աճ Լեռնային Ղարաբաղում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Վստահ եմ, որ տեղյակ եք, որ վերջերս փակվել էր Լաչինի միջանցքը, և Լեռնային Ղարաբաղում այս կապակցությամբ շատ մեծ մտահոգություններ կան։ Իհարկե, մենք միշտ քննարկում ենք այդ հարցերը։ Հուսով եմ, այսօր կկարողանանք քննարկել տարածաշրջանային անվտանգության բոլոր կարևոր խնդիրները»,- նշել է ՀՀ վարչապետը։ Պուտինն իր խոսքում անդրադարձել է ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովին՝ նշելով, որ այն հաջող է անցել։ «Եվս մեկ անգամ շնորհակալություն այն մթնոլորտի համար, որ ստեղծել էիք բոլորիս համար մեծ թվով կարևոր հարցերի անկեղծ քննարկման համար։ Այսօր այստեղ ենք հանդիպում։ Մենք, ինչպես միշտ, օգտագործում ենք նման ձևաչափեր երկկողմ բանակցությունների համար։ Եվս մեկ անգամ ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ Ռուսաստանը շարունակում է մնալ ՀՀ առաջատար առևտրատնտեսական գործընկերը. Հայաստանի ապրանքաշրջանառության ավելի քան 30 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին, ՌԴ-ն առաջատար, գուցե նույնիսկ հիմնական ներդրողներից մեկն է՝ ներդրումների մոտ 40 տոկոսով։. Այս տարվա առաջին տասը ամիսներին ապրանքաշրջանառության աճը կազմել է 67 տոկոս։ Սա շատ լուրջ, շատ լավ, դրական ցուցանիշ է։ Այնուամենայնիվ, հարցեր միշտ լինում են, և ես ուրախ եմ ձեզ հետ հանդիպելու հնարավորության համար»,-ասել է Պուտինը: Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ 3 ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը բացվել է։ Ավելի ուշ ԱՀ ԱԽ-ն, անդրադառնալով Լաչինի միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերին, հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ դիտարկվել է Լաչինի միջանցքում ոչ թե մաքսակետ, այլ ռենտգեն-սկաների տեղադրման հնարավորությունը։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |