ԵՄ դիտորդները դիտարկում են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի փակ հատվածը

ԵՄ դիտորդները դիտարկում են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի փակ հատվածը

PanARMENIAN.Net - Հայաստանում առաքելությունն ավարտող ԵՄ դիտորդները Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի փակ հատվածում դիտարկումներ են իրականացրել, հայտնում է Factor.am-ը, որն այս օրերին ուղիղ հեռարձակում է իրականացնում ճանապարհից։

Նրանք հրաժարվել են հարցերի պատասխանել։

Դեկտեմբերի 12-ին Lաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

 Ուշագրավ
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
---