Արցախի պետնախարարը պաշտոնյաների անուններ է հայտնել, որոնք թերանում են աշխատանքում

Արցախի պետնախարարը պաշտոնյաների անուններ է հայտնել, որոնք թերանում են աշխատանքում

PanARMENIAN.Net - Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հրապարակել է այն պաշտոնյաների անունները, որոնք այս օրերին թերանում են իրենց պարտականությունների կատարման մեջ։

Նա որպես օրինակ բերել է Ծովատեղ համայնքը, որտեղ երկու օր է` հաց չկար, և որի ղեկավարը՝ Սամվել Աբրահամյանն անտարբերություն է ցուցաբերել, ինչի հետևանքով հարցը չի լուծվել։

«Ինքն այդ մասին ոչ ոքի չի տեղեկացրել, այլ տեղից ենք իմացել»,– ասել է Վարդանյանը։

Նա նաև որոշ այլ անուններ է հնչեցրել՝ հավելելով, որ ամեն օր հրապարակելու են այն մարդկանց անունները, որոնք իրենց պարտականությունները պատշաճ չեն կատարում կամ փորձում են օգուտ քաղել իրավիճակից։

«Զգուշացնում եմ՝ այսպես չի կարող շարունակվել»,- ասել է նա։

Ավելի վաղ Վարդանյանը հայտարարել էր, որ Ստեփանակերտում դեկտեմբերի 17-ին նախատեսված հանրահավաքը հետաձգվում է։ Նա հայտնել է, որ դեկտեմբերի 17-ին կայցելեն Մարտակերտ, հետո կլինեն Մարտունիում և Ասկերանում և հետո միայն պարզ կլինի, թե ինչ ձևով կկազմակերպվի Ստեփանակերտի հանրահավաքը։

Դեկտեմբերի 12-ին Lաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---