Դեկտեմբերի 19-ից կվերսկսվեն դասերն Արցախի գազով ջեռուցվող դպրոցներում

Դեկտեմբերի 19-ից կվերսկսվեն դասերն Արցախի գազով ջեռուցվող դպրոցներում

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 19-ից կվերսկսվեն դասերը բոլոր այն կրթական հաստատություններում, որտեղ ուսումնական գործընթացը դադարեցվել էր Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման խափանման պատճառով, հայտնում է Արցախի ԿԳՄՍ նախարարությունը:

Դեկտեմբերի 14-17-ը բաց թողնված պարապմունքները կիրականացվեն դեկտեմբերի 26-28-ն ընկած ժամանակահատվածում:

Ուսումնական գործընթացը դադարեցրած հանրակրթական դպրոցների 9-րդ և 12-րդ դասարանների սովորողների համար ուսումնական գործընթացը կազմակերպվել է դեկտեմբերի 14-ից 17-ն ընկած ժամանակահատվածում:

6-օրյա ռեժիմով աշխատող ուսումնական հաստատություններում դեկտեմբերի 14-ին բաց թողնված դասաժամերը կլրացվեն՝ բաշխվելով հաջորդ շաբաթվա օրերին:

Դեկտեմբերի 12-ին Lաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---