Փոլ Կրեկորյան․ Եթե աշխարհը միջոցներ չձեռնարկի, հումանիտար աղետն անխուսափելի է

Փոլ Կրեկորյան․ Եթե աշխարհը միջոցներ չձեռնարկի, հումանիտար աղետն անխուսափելի է

PanARMENIAN.Net - Լոս Անջելեսի Քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Կրեկորյանը, անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակմանը, նշել է, որ եթե աշխարհը միջոցներ չձեռնարկի, հումանիտար աղետն անխուսափելի է։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի բռնապետը փակել է միակ ճանապարահը, որը միացնում է ժողովրդավարական Արցախի Հանրապետությունն արտաքին աշխարհի հետ։ Վառելիքը, սննդամթերքն ու դեղորայքը վերջանում են։ Հումանիտար աղետն անխուսափելի է, եթե աշխարհը միջոցներ չձեռնարկի»,-ասվում է գրառման մեջ։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---