Պարտատոմսերի ձեռքբերում՝ acba digital-ի միջոցով

Պարտատոմսերի ձեռքբերում՝ acba digital-ի միջոցով

PanARMENIAN.Net - Ակբա բանկի կողմից տեղաբաշխվող պարտատոմսերն այսուհետ հնարավոր է ձեռք բերել նաև acba digital-ի միջոցով:

Acba digital-ի «Ներդրումներ» բաժնում ընտրելով «Արժեթղթերի շուկա» ենթաբաժնի «Առաջնային շուկա» կոճակը, ներդրում կատարողը կտեղեկանա բանկի կողմից առաջնային շուկայում տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի հիմնական պայմանների մասին։

Գործընթացն իրականացվում է 24/7 սկզբունքով, ինչը նշանակում է, որ պարտատոմսի գնումը հնարավոր կլինի իրականացնել նաև ոչ աշխատանքային օրերին և ժամերին։

Ավելին կարելի է իմանալ ուղեցույցից։

Acba digital հավելվածը հնարավոր է ներբեռնել հետևյալ հղմամբ:

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---