Հայաստանում տեղի է ունենում առաջին բաց ոչ պաշտոնական ԲարԿեմպ-համագումարը

PanARMENIAN.Net - Երեւանում տեղի է ունենում տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերով բաց ոչ պաշտոնական ԲարԿեմպ-համագումարը, որի նպատակը մասնագետներին, գործարարներին, ուսանողներին, լրագրողներին եւ բլոգերներին համախմբելն է, ինչպես նաեւ նրանց, ովքեր իրենց աշխատանքում օգտագործում են բարձր տեխնոլոգիաներ եւ Ինտերնետ: Ամերիկյան նախագիծն առաջին անգամ է ընթանում Հայաստանում: Հետխորհրդային տարածքում ԲարԿեմպն անցկացվել է Ուկրաինայում, Լատվիայում, Ղրղզստանում, Ղազախստանում, Վրաստանում, Աբրբեջանում:



«Մենք փորձում ենք բացահայտել նոր գաղափարներ, գտնել նոր կադրեր, ծանոթանալ միմյանց հետ, հնարավոր է` համագումարի արդյունքում մշակվեն որոշակի նախագծեր»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Գեղամ Վարդանյանը: Նրա խոսքերով, նպատակային խումբ են համարվում բոլոր այն մասնագիտությունների ներկայացուցիչները, որոնք առօրյա աշխատանքում օգտագործում են ինտերնետ:



«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ոչ պաշտոնական համագումարին ներկայացնում է հասարակայնության հետ աշխատանքի նոր web-գործիքներ:



«Մենք մշակել ենք շատ հետաքրքիր գործիքներ, որոնք դեռ չեն ներկայացվել հասարակությանը: Շնորհանդեսից առաջ եւ հետո մենք կփորձենք ստուգել ներկաների արձագանքը»,- նշել է նախագծի մշակման աշխատանքային խմբի համակարգող Հայկ Աքարմազյանը: Նա նաեւ ընդգծել է, որ կուսակցության շնորհանդեսի ժամանակ ոչ մի քաղաքական գովազդ կամ քաղաքական գործընթացների մասին տեղեկատվություն չի լինելու:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---