Փաշինյան․ ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով աշխատանքային խումբ կստեղծվի, լրացուցիչ 4 մլրդ դրամ կուղղվի![]() 29 դեկտեմբերի 2022 - 11:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, նշելով, որ Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը օր-օրի սրվում է, հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղին 4 մլրդ դրամի լրացուցիչ աջակցություն կցուցաբերվի և հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում աջակցելու համար աշխատանքային խումբ կձևավորվի։ Աշխատանքային խումբը կգլխավորի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Խումբը զբաղվելու է ԼՂ իշխանությունների հետ հումանիտար հարցերի մշտադիտարկմամբ և անհրաժեշտ հումանիտար աջակցության կազմակերպմամբ, այդ թվում` միջազգային կազմակերպությունների օգնությամբ։ Խմբում կընդգրկվեն առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, ՏԿԵ նախարարները և այլ գերատեսչությունների ղեկավարներ։ Վարչապետը նշել է, որ Արցախում առաջին անհրաժեշտության ապրանքների պակասը դառնում է ավելի զգալի, խանութների ցուցափեղկերը դատարկվել են, հանրային օբյեկտներում սննդի մատակարարման սահմանափակումներ են մտցվել, իսկ հանրությունը գտնվում է սոցիալ-հոգեբանական ծանր վիճակում։ Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |