ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան![]() 30 դեկտեմբերի 2022 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան։ Այդ մասին հայտնել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ «Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակում Հայաստանը հայց է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի Արդարադատության միջազգային դատարան՝ խնդրելով դատարանին պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը և ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անարգել ազատ տեղաշարժը միջանցքի երկայնքով»,-ասվում է գրառման մեջ։ Մինչ այդ Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը հանգուցալուծելու վերաբերյալ Հայաստանի երկու պահանջից միայն մեկն է բավարարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) իր միջանկյալ որոշմամբ։ Չնայած որոշումն ուժի մեջ է դեկտեմբերի 21-ից, Բաքուն դեռ չի կատարել այն՝ թույլ տալով ճամփին մնացածներին տուն հասնել, իսկ հիվանդներին՝ Երևան, բուժման։ Միջազգային դատարանը Բաքվին պարտավորեցրել է ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապահովելու միջանցքով Հայաստանում բուժման կարիք ունեցող ծանր հիվանդների և ճանապարհին առանց սննդի և գոյության անհրաժեշտ միջոցների մնացած այլոց տեղաշարժը, նաև վերականգնել գազամատակարարումը։ Միջանցքը բացելու ուղիղ պահանջ ՄԻԵԴ-ն Ադրբեջանին չի ներկայացրել։ Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։ ![]() ![]() Նշվում է, որ ՔՊ-ն դեռևս պաշտոնապես թեկնածություն չի առաջադրել Նշվում է, որ առաքելության ներկայությունը չպետք է առիթ չդառնա Երևանի համար «հրաժարվելու իր ստանձնած պարտավորություններից»
«Թող հլը վավերացնի, Կիկոսի մահին չեմ անդրադառնա, իրագործումը չեմ պատկերացնում»,-ասել է նա Խոսելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցի մասին՝ Սիմոնյանն ասել է․ «Որ եկել ա՝ ի՞նչ» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |