Հայաստանը կմասնակցի Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին18 ապրիլի 2009 - 20:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը կմասնակցի Վրաստանում ՆԱՏՕ-ի Cooperative Longbow 2009 զորավարժություններին, որոնք տեղի կունենան մայիսի 6 - հունիսի 1: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը:«Զորավարժությունների ծրագրման վերաբերյալ համաժողովի ավարտից հետո մենք կկարողանանք հստակ ասել, թե ինչպիսի կազմով կմասնակցենք այդ զորավարժություններին: Բայց մենք անպայման կմասնակցենք»,- ասել է Շահսուվարյանը: Անցյալ չորեքշաբթի ՆԱՏՕ-ն հաղորդեց Վրաստանում ալյանսի անդամ եւ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրով գործընկեր 19 երկրներից 1300 հոգու մասնակցությամբ զորավարժությունների անցկացման մասին: Զորավարժությունների առաջին փուլը տեղի կունենա Թբիլիսիում: Երկրորդ փուլը կդառնան ռազմա-դաշտային զորավարժությունները ջոկատների մակարդակով, որոնք տեղի կունենան մայիսի 18 - հունիսի 1 Վազիանիում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |