Մարուքյանը կոչ է արել միջազգային հանրությանը հստակ դիրքորոշում որդեգրել Արցախի շրջափակման հարցում

Մարուքյանը կոչ է արել միջազգային հանրությանը հստակ դիրքորոշում որդեգրել Արցախի շրջափակման հարցում

PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը կոչ է արել միջազգային հանրությանը հստակ դիրքորոշում որդեգրել Արցախի շրջափակման վերաբերյալ և բարձրաձայնել այն հետևանքները, որոնց կարող է բախվել Բաքուն, գրում է Galatv.am-ը։

«Արդեն 22 օր է, ինչ Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի 120 հազարանոց բնակչությանը՝ արգելափակելով Լաչինի միջանցքը։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը ընտրել է խաղաղ մարդկանց հացադուլի քաղաքականությունը։ Միջազգային հանրությունը պետք է հստակ դիրքորոշում որդեգրի և ասի, թե ինչ հետևանքներ է սպասում Ադրբեջանին նման պահվածքի համար»,- գրել է նա Մարուքյանը Twitter-ի իր էջում։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։ Մինչ օրս ճանապարհը չի բացվել։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---