Սուրբ ծննդյան պատարագ` շրջափակված Ստեփանակերտի մայր տաճարում

Սուրբ ծննդյան պատարագ` շրջափակված Ստեփանակերտի մայր տաճարում

PanARMENIAN.Net - Հայ առաքելական եկեղեցին հունվարի 6-ին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան տոնը, որը նաև կոչվում է Աստվածհայտնություն՝ Քրիստոսի ծնունդով Աստված հայտնվեց աշխարհին: Հունվարի 6-ը նաև Քրիստոսի մկրտության օրն է, քանի որ Քրիստոսը 30 տարի հետո իր ծննդյան օրը մկրտվել է Հորդանան գետում:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Սուրբ ծննդյան հայրապետական պատարագ է մատուցել։

Հունվարի 5-ի երեկոյան պատարագ է մատուցվել նաև շրջափակված Ստեփանակերտի մայր տաճարում։

Կաթողիկոսը տոնի առթիվ իր խոսքն է ուղղել «խրոխտ ու անվեհեր Արցախի հավատավոր զավակներին»։

«Սիրելի արցախցիներ, մեր ժողովրդի մտածումներն ու հայացքները այս օրերին առավելաբար ձեզ են ուղղուած։ Դուք, որ դժվարությունների առջև երբեք չեք ընկրկել ու չեք նահանջել, այսօր էլ տոկունությամբ շարունակում եք հերոսաբար պայքարել հանուն ձեր ազատ ու անկախ կյանքի, հանուն պատմական արդարության վերականգնման։ Ձեր քաջ նախնյաց փառավոր օրինակով հաստատուն ու աննկուն մնացեք հայրենի հողում ապրելու և արարելու վճռականութեան մէջ: Մեր Սուրբ Եկեղեցին աշխարհասփյուռ իր թեմերով ձեզ հետ է, աջակից ու զորակից ձեզ։ Ձեր հիմնարար իրավունքների պաշտպանության արդար պահանջը հաղթանակելու է համայն հայութեան ջանքերով և միջազգային հանրության սատարումով։ Հավատում ենք, որ Աստծո ողորմածությամբ մեր ժողովուրդն իրեն պատած խավարի մեջ պիտի լույս ծագեցնի և դիմագրավի իր կյանքում ծառացած լրջագոյն մարտահրավերներին»,-ասել է կաթողիկոսը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---