HALO Trust-ը մտահոգված է Լաչինի միջանցքի շրջափակմամբ․ 100 աշխատակից ունի ԼՂ-ում

HALO Trust-ը մտահոգված է Լաչինի միջանցքի շրջափակմամբ․ 100 աշխատակից ունի ԼՂ-ում

PanARMENIAN.Net - Ականազերծմամբ զբաղվող HALO Trust միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմամբ։ Այդ մասին ասվում է կազմակերպության Twitter-ի միկրոբլոգում։

Լեռնային Ղարաբաղում այդ կազմակերպության մոտ 100 աշխատակից կա այժմ:

Հայտարարության մեջ նշվում է, որ միջանցքը միակ ճանապարհն է, որը տանում է դեպի Լեռնային Ղարաբաղ։

«Այսօր Լեռնային Ղարաբաղում է գտնվում HALO Trust-ի մոտ 100 աշխատակից և կազմակերպությունը հետևում է նրանց համար սննդամթերքի և այլ ապրանքների հասանելիությանը»,- ասվում է գրառման մեջ։

Կազմակերպությունը հույս է հայտնել, որ խնդիրն արագ լուծում կգտնի և մշտական կապի մեջ է գործընկերների հետ՝ անհրաժեշտության դեպքում հումանիտար աջակցության համակարգման համար։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։ Մինչ օրս ճանապարհը չի բացվել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---