Հայաստանի նախագահը պարգեւատրել է Անդրանիկ Միհրանյանին Պատվո շքանշանով18 ապրիլի 2009 - 21:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը նպաստող գործունեության համար Անդրանիկ Միհրանյանին Պատվո շքանշանով պարգեւատրելու մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել նախագահի մամլո ծառայությունում: Անդրանիկ Միհրանյանը քաղաքագետ է, տնտեսական եւ սոցիալական բարեփոխումների հիմնադրամի փոխնախագահ, ՌԴ Հասարակական պալատի անդամ, պատմական գիտությունների թեկնածու, ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի համեմատական քաղաքագիտության պրոֆեսոր: 2008թ. հունվարից Ժողովրդավարության եւ համագործակցության ինստիտուտի Նյու Յորքի ներկայացուցչության ղեկավարն է: Պատվո շքանշանը հանձնվում է Հայաստանի Հանրապետության պետական եւ ազգային շահերը պաշտպանելու, անկախության, ժողովրդավարության հաստատման գործում առանձնահատուկ ավանդի, Հայաստանի Հանրապետության հետ բարեկամության ամրապնդման ու զարգացման, ինչպես նաեւ ժողովուրդների միջեւ խաղաղության ամրապնդմանն ուղղված զգալի ավանդի համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |