ԱՀ ՄԻՊ․ Ալիևի ստեղծած հասարակությունը գրեթե ամբողջությամբ թունավորված է այլատյացությամբ

ԱՀ ՄԻՊ․ Ալիևի ստեղծած հասարակությունը գրեթե ամբողջությամբ թունավորված է այլատյացությամբ

PanARMENIAN.Net - Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստեղծած հասարակությունը գրեթե ամբողջությամբ թունավորված է այլատյացությամբ, տեղեկացնում է Արցախպրեսը։

«Ցանկանու՞մ եք պատկերացում կազմել Ադրբեջանում հայատյացության մասշտաբների մասին, կարդացե՛ք իմ ցանկացած գրառման տակ արված մեկնաբանությունները։ Բռնապետ Ալիևի ստեղծած հասարակությունը գրեթե ամբողջությամբ թունավորված է այլատյացությամբ»,- գրել է ՄԻՊ-ը:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։ Մինչ օրս ճանապարհը չի բացվել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---