Վարդանյան․ Ունևոր մի ընտանիք գնացել է հանգստանալու՝ օգտագործելով իր կապերը

Վարդանյան․ Ունևոր մի ընտանիք գնացել է հանգստանալու՝ օգտագործելով իր կապերը

PanARMENIAN.Net - Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում, խոսելով ԱՀ շրջափակամն ծանր հետևանքների մասին, ասել է, որ մարդկանց 90 տոկոսը հանգիստ, ուժեղ դրսևորելով իրենց, տանում է առաջացած խնդիրները, սակայն եղել են նաև անընդունելի դեպքեր։

«Օրինակ, ունևոր մի ընտանիք գնացել է հանգստանալու՝ օգտագործելով իր կապերը։ Դա մեծ արձագանք է ստացել։ Ես դա չեմ ընդունում։ Չեմ ընդունում, որ մարդ մի քանի տոննա բենզին փոխանակում է միայն իր ընտանիքին պետքական այլ բաների հետ՝ այն դեպքում, երբ շտապ օգնության մեքենարը, գուցե, վառելիքի խնդիր ունենան շուտով։ Չեմ ընդունում այն խանութների տերերին, որոնք պահում են ապրանքը և իրենց բարեկամներին ու ծանոթներին են տալիս։ Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր տասնյակ լիտրերով ձեթ են գնում։ Ինչ ունենք, պետք է կիսենք իրար հետ։ Բոլորս ենք բլոկադայի մեջ»,- ասել է Վարդանյանը։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---