Վարչապետ․ Եկել ենք հետևության, որ Ադրբեջանը երբեք չի ճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը10 հունվարի 2023 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ասուլիսում նշելով, որ անվտանգային ոլորտում ունենք շատ լուրջ պրոբլեմներ, ասել է, որ եկել են այն հետևության, որ Ադրբեջանը երբեք չի ճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը, հակառակը՝ Ադրբեջանը նոր տարածքային նկրտումներ է ի ցույց բերելու: «Ամեն ինչ անում ենք այդ պրոբլեմները լուծելու համար։ Դա ակնհայտ է այն թվերից, որ կարող եք տեսնել ՀՀ պետական բյուջեում», - ասել է նա: Նա նշել է, որ տարածաշրջանի խաղաղության համար ՀՀ ԶՈւ մարտունակությունը շատ կարևոր է, առանց մարտունակ բանակի խաղաղություն հնարավոր չէ, բայց միայն մարտունակ բանակով էլ խաղաղություն հնարավոր չէ: Խոսելով մինչև 2022-ի ավարտն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու խոսակցությունների մասին՝ Փաշինյանը նշել է, որ ասել է՝ պատրաստ է ստորագրել և որ հայկական կողմն ամեն ջանք կգործադրի այն ստորագրելու համարւ։ Նա ասել է, որ կարմիր գիծը, որի դեպքում կհրաժարվի ստորագրել խաղաղության պայմանագիրը, այն է, եթե այդ տեքստը չհամապատասխանի ՀՀ պետական շահերին։ Ըստ նրա՝ հարաբերություններ կարգավորելը և խաղաղություն հաստատելը կարող է տեղի ունենալ մի քանի հենքերի վրա, մասնավորապես, փոխադարձաբար տարածքային ամբողջականությունը ճանաչելու։ «Երբ հարց է հնչում, թե արդյո՞ք Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, առաջին պատասխանն «այո»-ն է՝ և Ադրբեջանը, և Հայաստանն ասում են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Հետո հնչում է երկրորդ հարցը՝ ի՞նչ նկատի ունի Հայաստանը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ասելով, ի՞նչ նկատի ունի Ադրբեջանը՝ Հայաստանի տարածքային ամբողջականություն ասելով։ Այս հարցերի պատասխաններից է կախված մեր ապագան»,- նշել է նա։ Ուշագրավ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |