Փաշինյան․ Անկլավների հարցը քննարկվելու է դելիմիտացիայի գործընթացի շրջանակում

Փաշինյան․ Անկլավների հարցը քննարկվելու է դելիմիտացիայի գործընթացի շրջանակում

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում, անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարարի պնդմանը, թե Հայաստանը 8 գյուղ պետք է հանձնի Ադրբեջանին, ասել է, որ հարկ չկա այդ հարցի շուրջ խուճապի մթնոլորտ ստեղծելու և որ ՀՀ-ն էլ Ադրբեջանի տարածքում անկլավների հարց ունի։

«Անկլավների թեմա մենք էլ ունենք` Արծվաշենը կա, չէ, ի վերջո, որը ՀՀ ինքնիշխան մաս է ու որն այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ է, և ոչ միայն։ Տավուշի Պառավաքար գյուղի տարածքների մեծ մասն օկուպացված է, Վազաշեն գյուղից, Բերքաբեր գյուղից, Այգեհովիտ գյուղից տարածքներ կան օկուպացված»,-ասել է նա։

Նա հավելել է, որ այդ հարցը քննարկվելու է դելիմիտացիայի գործընթացի շրջանակում։

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, թե սահմանների դելիմիտացիայի արդյունքում Հայաստանը, իբր, Ադրբեջանին պետք է «վերադարձնի» ՀՀ 8 գյուղ։ «Հայաստանի հետ սահմանազատման գործընթացում 8 գյուղ պետք է վերադարձվի Ադրբեջանին: Այս գյուղերում ադրբեջանցիներ են ապրել, և գյուղերը պետք է վերադարձվեն»,- ասել է Բայրամովը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---