Փաշինյան․ Հայտարարությունները, թե Ադրբեջանն ուզում է վերացնել հայկական պետությունը, մերկապարանոց համարվել չեն կարող10 հունվարի 2023 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում, անդրադառնալով անվտանգային հարցերին, ասել է, որ այն հայտարարությունները, թե Ադրբեջանն ուզում է վերացնել հայկական պետությունը, չեն կարող մերկապարանոց համարվել։ Որպես դրա վկայություն վարչապետը նշել է, այն խոսույթը, որն առկա է Ադրբեջանում, ատելության խոսքը, որ կա այդ երկրի կրթական համակարգում։ «Տեսնում եք՝ ինչ խոսույթ է զարգացնում Ադրբեջանը, ինչ-որ կազմակերպություններ, նախաձեռնություններ, «պատմական փաստեր» և այլն։ Երբ մենք փորձում ենք հասկանալ, թե ինչու է Ադրբեջանն այդպես վարվում, կան փորձագետներ, որ ասում են, թե Ադրբեջանն այդպես վարվում է, որովհետև տածում է, որ հայերն էլ իրենց հերթին ուզում են վերացնել ադրբեջանական պետությունը»,- ասել է նա։ Խոսելով ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակման մասին՝ վարչապետն ասել է, որ Ադրբեջանը նպատակ ունի Հայաստանին ներքաշել ավելի մեծ սադրանքի մեջ։ Ըստ նրա՝ հարաբերություններ կարգավորելը և խաղաղություն հաստատելը կարող է տեղի ունենալ մի քանի հենքերի վրա, մասնավորապես, փոխադարձաբար տարածքային ամբողջականությունը ճանաչելու։ «Երբ հարց է հնչում, թե արդյո՞ք Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, առաջին պատասխանն «այո»-ն է՝ և Ադրբեջանը, և Հայաստանն ասում են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Հետո հնչում է երկրորդ հարցը՝ ի՞նչ նկատի ունի Հայաստանը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ասելով, ի՞նչ նկատի ունի Ադրբեջանը՝ Հայաստանի տարածքային ամբողջականություն ասելով։ Այս հարցերի պատասխաններից է կախված մեր ապագան»,- նշել է նա։ Ուշագրավ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |