Ֆրանսիայի ԱԺ նախագահ․ Չենք ճանաչում Արցախի անկախությունը, սա համապատասխան է միջազգային իրավունքին

Ֆրանսիայի ԱԺ նախագահ․ Չենք ճանաչում Արցախի անկախությունը, սա համապատասխան է միջազգային իրավունքին

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեն ՀՀ ԱԺ ղեկավար Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին, թե ժամանակը չէ՞, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը, ասել է, որ Ֆրանսիան չի ճանաչում այն, ինչը համապատասխան է միջազգային իրավունքին։

«Դուք գիտեք Ֆրանսիայի դիրքորոշումը։ Ֆրանսիան չի ճանաչում Արցախի անկախությունը, և սա համապատասխան է այն միջազգային իրավունքին, որին մենք ենթարկվում ենք»,– ասել է նա, գրում է Sputnik Արմենիան։

Յաել Բրաուն-Պիվեն հիշեցրել է, սակայն, որ և՛ Սենատը, և՛ խորհրդարանի ստորին պալատը ընդունել են Ադրբեջանի ագրեսիան և Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձևեր։

Նա հայտարարել է նաև, որ Ֆրանսիան միշտ եղել է Հայաստանի կողքին` ամրապնդելու նրա տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը։

«Մեզ համար պարտավորություն է լինել այստեղ, որովհետև կան բաներ, որոնք խոցելի են դարձնում Հայաստանը, և մենք պետք է կանգնած լինենք եղբայրական ժողովրդի կողքին»,– ասել է նա։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել է ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---