Ֆրանսիայի ԱԺ նախագահ. Մինսկի խումբը երկխոսության հարթակներից մեկն է՝ միակը չէ

Ֆրանսիայի ԱԺ նախագահ. Մինսկի խումբը երկխոսության հարթակներից մեկն է՝ միակը չէ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեն ՀՀ ԱԺ նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ինչ պետք է անել՝ ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը վերսկսելու համար, ասել է, որ Մինսկի խումբը երկխոսության հարթակներից մեկն է՝ միակը չէ։

Նա հավելել է, որ այսօր բոլոր միջոցները պետք է փորձել՝ լարվածությունը թուլացնելու համար, գրում է «Փաստինֆոն»։

«Ես կարծում եմ, որ այսօր կարևոր է երկխոսությանը վերադառնալը։ Մինսկի խումբը դրա համար ստեղծված հարթակներից մեկն է՝ միակը չէ, բայց կարևոր է։ Ուստի կոչ ենք անում վերադառնալ Մինսկի խմբի շրջանակում երկխոսությանը»,-շեշտել է Ֆրանսիայի ԱԺ նախագահը։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ ավելացրել է, որ այսօր մի իրավիճակ է ստեղծված, որ կան մի քանի ֆորմատներ, որոնք ինչ-որ չափով փորձում են փոխարինել Մինսկի խմբին։

«Մինսկի խմբի համանախագահ երկրներից ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հայտարարել են, որ կգնան շարունակական համագործակցության։ Ռուսաստանի կողմից ևս հայտարարություն եղել է, որ պատրաստ են քննարկել դրա հետագա ճակատագրի վերաբերյալ հարցերը։ Ֆրանսիայի ու Մոսկվայի նախաձեռնությամբ մի երկու ֆորմատ էլ կա, որոնք զբաղվում են նույն հարցով և որոնք պակաս կարևոր չեն։ Մինսկի խմբի հարցը մշտապես պահելով օրակարգում՝ պետք է որևէ ձևով չնվազեցնենք մնացած ֆորմատները, ինչպես նաև Պրահայում Մակրոնի նախաձեռնությամբ ձևավորված ֆորմատը»,-ասել է Սիմոնյանը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան։ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը, հայտարարելով, որ ԼՂ հարցը լուծված է, ՄԽ գործունեությունը ևս դադարեցված է համարում։ ՌԴ ԱԳ նախարար Սերգվեյ Լավրովն իր հերթին հայտարարել էր, որ ամերիկայն և ֆրանսիական կողմը չեն ցանկանում համագործակցել ՌԴ հետ խմբի շրջանակում։ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Կովկասի բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերն ավելի վաղ ասել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմն այլևս չի գործում, և Վաշինգտոնը զբաղված է Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղ կարգավորմամբ միայն Բաքվի և Երևանի հետ անմիջական փոխգործակցության միջոցով։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---