ՆԱՏՕ-ն ամփոփել է Կոլոմինայի այցը Հվ․ Կովկաս․ Քննարկվել է իրավիճակը Լաչինում21 հունվարի 2023 - 12:36 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն ամփոփել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի այցը Հարավային Կովկաս, որտեղ նա հանդիպումներ է ունեցել Հայաստանում և Ադրբեջանում՝ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը և իրավիճակը Լաչինի միջանցքում։ Այդ մասին ասվում է ՆԱՏՕ-ի հունվարի 20-ի հայտարարության մեջ։ Նշվում է, որ Կոլոմինայի այցը ՆԱՏՕ-ի գործընկեր այդ 2 կարևոր երկրներ կանոնավոր քաղաքական խորհրդատվությունների մաս է կազմել։ «Կոլոմինան քննարկել է ՆԱՏՕ-ի համագործակցությունը ՀՀ և Ադրբեջանի հետ, ինչպես նաև այդ երկրների ներդրումը եվրաատլանտյան անվտանգության մեջ։ Կոլոմինան նաև կարծիքներ է փոխանակել տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև Լաչինի միջանցնքում իրավիճակի վերաբերյալ։ Նա կարևորել է ազատ տեղաշարժն ու հումանիտար հարցերը լուծելու անհրաժեշտությունը, ինչպես նաև բանակցությունների վերսկսումն ու աշխատանքը կարգավորման ուղղությամբ։ Կոլոմինան նաև ողջունել է ԵՄ դերը տարածաշրջանային անվտանգությանը նպաստելու գործում»,-ասվում է հաղորդագրության մեջ։ ՀՀ-ում Կոլոմինան հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանի և այլ պաշտոնյաների հետ, իսկ Ադրբեջանում՝ այդ երկրի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և այլ պաշտոնյաների հետ։ Փաշինյանի հետ հանդիպմանը ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ և կարևորել միջանցքի անխափան գործունեության ապահովումը: Խավիեր Կոլոմինան հավելել է, որ ՆԱՏՕ-ն շահագրգիռ է տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովմամբ և իր աջակցությունն է հայտնում այդ ուղղությամբ միջազգային գործընկերների կողմից ներդրվող ջանքերին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |