Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում 5 ծանր հիվանդ կա, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում 5 ծանր հիվանդ կա, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

PanARMENIAN.Net - Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 9 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Ծանր հիվանդները 5-ն են, որից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։

Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

Ծանր է նաև քրոնիկ հիվանդների վիճակը, քանի որ շրջափակման պատճառով տան պայմաններում հնարավոր չի լինում ապահովել պատշաճ խնամք, և շատերը նաև այդ պատճառով են նրանց տեղափոխում հիվանդանոց։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---