Սիմոնյան․ Չեմ կարող ասել՝ ինչու սուգ չի հայտարարվում

Սիմոնյան․ Չեմ կարող ասել՝ ինչու սուգ չի հայտարարվում

PanARMENIAN.Net - ԱԺ նախագահը Ալեն Սիմոնյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչու սուգ չի հայտարարվում Ազատ գյուղում հրդեհից տեղի ունեցած ողբերգությունից հետո, որին 15 զինծառայող է զոհ գնացել, ասել է, որ չի կարող ասել, թե ինչու սուգ չի հայտարարվել։

Նա հավելել է, որ ԱԺ-ն չէ այդպիսի որոշումներ կայացնում, գրում է Factor.am-ը։

Դիտարկմանը, թե օրերս Իջևանում պարեկային ծառայողները քեֆ-ուրախություն էին կազմակերպել՝ Սիմոնայնն ասել է․ «Ես մարզերում տեղի ունեցած քեֆ-ուրախություններից տեղեկություններ չունեմ։ Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու սուգ չի հայտարարվել, չեմ կարող ասել։ Ազգային ժողովը չի այդպիսի որոշում կայացնում«,- ասել է ԱԺ նախագահը։

2022-ի սեպտեմբերին ՀՀ դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհերի համար ևս սուգ չի հայտարարվել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---