20 ապրիլի 2009 - 22:17 AMT
Հայաստանի հրեաները կհիշատակեն Հոլոքոստը
Ապրիլի 21-ին «Մենորա» հրեական մշակութային կենտրոնը, Հայաստանի Հրեական կրոնական համայնքը եւ Հայաստանի Հրեական համայնքը հարգանքի տուրք կմատուցեն Հոլոքոստի զոհերի հիշատակին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է «Մենորա» ընկերակցության նախագահ Վիլլի Վայները: «Այդ օրը մենք կհավաքվենք Երեւանում Հոլոքոստի զոհերի հուշարձանի մոտ, րաբունին կկարդա Քադիշը (հիշատակի աղոթք) եւ մոմեր կվառենք: Արարողությունը նշանակված է երեւանյան ժամանակով 12:00-ին, երբ Իսրայելում առավոտյան 10:00 է լինելու: Այդ օրը աշխարհի բոլոր երկրներում իսրայելական ժամանակով առավոտյան ժամը 10-ին հարգում են Երկրորդ աշխարհամարտի տարիներին սպանված 6 միլիոն հրեաների հիշատակը: Իսկ ապրիլի 24-ին Հայաստանի հրեաները, ինչպես միշտ, կգնան Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր»,- ասել է Վայները: