Սասուն Միքայելյան․ Ռուս խաղաղապահները միակողմանի գործողություններ են անում՝ ի վնաս մեզ

Սասուն Միքայելյան․ Ռուս խաղաղապահները միակողմանի գործողություններ են անում՝ ի վնաս մեզ

PanARMENIAN.Net - ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Լաչինի միջանցնքի շրջափակմանն ադրբեջանցիների կողմից, ասել է, որ ռուս խաղաղապահները «միակողմանի գործողություններ են անում՝ ի վնաս մեզ»:

«Ինձ չի թվում, որ առանց ռուսների է փակվել Լաչինի միջանցքը։ Խի՞, որ ռուսներն ուզեն, չե՞ն բացի։ Եթե էսօր Ռուսաստանն ասում է, որ պետք է եռանախագահների շրջանակներում այս ամեն ինչը կարգավորվի, ինչի՞ մենակ Ռուսաստանի խաղաղապահներին մտցրեցին․․․»,-ասել է նա, գրում է «Առավոտը»։

Նա կարևորել է, որ այլ երկրների խաղաղապահներ ևս լինեն։

«Կարևւոր եմ համարում, ես՝ Միքայելյան Սասունս, որ ուրիշ խաղաղապահներն էլ մտնեն։ Ռուս խաղաղապահները միակողմանի գործողություններ են անում՝ ի վնաս մեզ»,-ասել է Միքայելյանը։

Անդրադառնալով Ազատ գյուղի զինվորների կացարանի հրդեհին՝ նա ասել է, որ կորպուսի հրամկազմի թերացումներ են եղել։ Նա նշել է, որ անմիջական հրամանատարն է մեղավոր՝ գալիս է կորպուսից մինչև հրամանատար։ Նա ճիշտ է համարել հրամանատարական կազմի ազատումը պաշտոններից։ Իսկ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականի կամ պաշտոնից ազատելու մասին հարցը նրան զայրացրել է, ասել է՝ մի՛ քաղաքականացրեք։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է, հետո միացվել է 1 օրով թույլ ճնշմամբ և հունվարի 21-ի երեկոյան կրկին ամբողջությամբ արգելափակել։ Հունվարի 25-ին գազամատակարարումը մասնակի վերականգնվել է։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---