Նախարար․ Մարզպետարաններում կառուցվածքային փոփոխություններ կլինեն![]() 30 հունվարի 2023 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասել է, որ մարզպետարաններում կլինեն կառուցվածքային փոփոխություններ: Նախարարը մարզպետարանում ներկայացրել է Շիրակի նորանշանակ մարզպետ Մուշեղ Մուրադյանին։ Սանոսյանը նշել է, որ Շիրակի մարզպետարանի կառուցվածքի և հաստիքների փոփոխության գործընթացը սկսվել է դեռևս 2019 թվականից, գրում է «Փաստինֆոն»։ «Չենք շտապել այդ պրոցեսն արագ իրականացնել, նաև դա կապել ենք համայնքների խոշորացման հետ: Համայնքները խոշորացրինք, նոր մարզպետարանի կառուցվածքը փոխում ենք, որ ցավոտ չլինի»,- ասել է Սանոսյանը՝ նշելով, որ մարզերի իշխանությունները գիտեին, որ այս պրոցեսը լինելու է, ուստի հաստիքները հիմնականում թափուր են մնացել: «Տեղեր կան, որ ոչ ոք չի ազատվում, տեղեր կան, որ 3-4 հոգի է ազատվելու: Այնպես է արվել, որ որևէ կադրային ջարդ չլինի»,-վստահեցրել է նա: Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել և ազատվել է պաշտոնից։ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին քարտուղար Նազելի Բաղդասարյանը Շիրակի մարզպետ էր նշանակվել 2021-ի նոյեմբերին։ Բաղդասարյանի հրաժարականից հետո ազատման դիմում է ներկայացրել փոխմարզպետ Կարեն Մանուկյանը, ինչպես նաև նրա խորհրդականներն ու օգնականները, որոնք հայեցողական պաշտոններ են զբաղեցնում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |