Շարմազանով․ Ադրբեջանը ոչ թե ազատագրել, այլ օկուպացրել է ԼՂ մի մասը

Շարմազանով․ Ադրբեջանը ոչ թե ազատագրել, այլ օկուպացրել է ԼՂ մի մասը

PanARMENIAN.Net - ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ադրբեջանը ոչ թե ազատագրել, այլ օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի մի մասը, և ցանկացած պաշտոնյա, դաշնակից երկրից թե հակառակորդ, պետք է իմանա՝ չենք նահանջելու Արցախի ինքնորոշման իրավունքի համար պայքարից:

«Ադրբեջանն ագրեսոր և օկուպանտ պետություն է։ Ադրբեջանը ոչ թե ազատագրել, այլ օկուպացրել է Շուշին, Հադրութն ու Արցախի Հանրապետության մի մասը։

Ադրբեջանի իշխանությունները «թքեցին» ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության (ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա) վրա, երբ պատերազմով որոշեցին լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը։

Որևէ մեկն ինքնորոշման իրավունքը չի չեղարկել։ Այն ՄԱԿ-ի նպատակներից է։

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անքակտելի է։

Ցանկացած պաշտոնյա, դաշնակից երկրից, գործընկեր երկրից, թե հակառակորդ երկրից լինի,պետք է իմանա՝ մենք չենք նահանջելու Արցախի ինքնորոշման իրավունքի համար պայքարից։

Արցախը չի եղել ու չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում։

Թքած ունեմ այն կարգերի ու աշխարհի վրա, որտեղ Արցախի ինքնորոշման իրավունքն անքակտելի չի լինելու»,-ասվում է գրառման մեջ։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե «ՀՀ-ն երկար տարիներ օկուպացրել է Ադրբեջանի 7 շրջանը, իսկ հիմա Ադրբեջանը դրանք վերադարձել է»։ «Ռուսաստանը տարբերակներ էր առաջարկում, որոնք դեռևս ՀՀ նախկին իշխանությունները ոչ այնքան դրական էին ընդունում, ցանկանալով պահել տարածքներ, որոնց երբեք չեն հավակնել։ Այստեղ, ամեն դեպքում, այո, Ադրբեջանը վերադարձրել է այն հողերը, որոնք պատկանում էին իրեն»,- ասել է Լավրովը։

 Ուշագրավ
---