Կոպիրկին․ ՌԴ–ն շարունակում է եղբայրական Հայաստանի կողքին լինել![]() 3 փետրվարի 2023 - 17:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, որն աշխատանքային այցով Վայոց ձորում է, մարզպետ Արարատ Գրիգորյանի հետ հանդիպմանն ասել է, որ Ռուսաստանը շարունակում է եղբայրական Հայաստանի կողքին լինել։ «Չնայած նոր մարտահրավերներին, Ռուսաստանը շարունակում է եղբայրական Հայաստանի կողքին լինել»,-ասել է նա, հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանը շարունակում է քայլեր ձեռնարկել Հայաստանի մարզերի հետ աշխատանքն ավելի խորացնելու և համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ։ Մարզպետն իր հերթին ասել է․ «Անկախ նրանից, թե ով ինչ է ասում, մենք, մասնավորապես Վայոց Ձորի մարզը, շարունակում ենք Ռուսաստանի հետ լինել։ Մենք վստահ ենք, որ Ռուսաստանը միշտ կաջակցի մեզ»,–ասել է Գրիգորյանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |