Էռնեկյանին շնորհել են Ֆլորենցիայի բանալիները՝ ի պատիվ իր գործունեության 6 փետրվարի 2023 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Ֆլորենցիայի քաղաքային խորհուրդը «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության հիմնադիր, ՀՀ ազգային հերոս Էդուարդ Էռնեկյանին է շնորհել քաղաքի բանալիները՝ «համերաշխության, խաղաղության և քաղաքացիական խիզախության արժեքների առաջմղման գործում ունեցած նշանակալի ավանդի համար»: «Էռնեկյանն Իտալիայի ու Արգենտինայի և, մասնավորապես, Ֆլորենցիայի հարաբերությունների կենդանի վկայությունն է: Նա շատ ներդրումներ է կատարել մեր քաղաքում, ինչպես նաև՝ ամբողջ Իտալիայում՝ օդանավակայանների միջոցով, և նա այն արգենտինացի գործարարներից է, ով առավել ակտիվ է Եվրոպայում»,-ասել է Ֆլորենցիայի քաղաքապետ Դարիո Նարդելան: Շնորհակալություն հայտնելով՝ Էդուարդ Էռնեկյանն ասել է. «Քաղաքի բանալիները ստանալն ինձ համար մեծ իրադարձություն է, քանի որ գործարար մարդիկ բացում են դռները, ինտեգրում շուկաները, կապում մարդկանց, քաղաքներին, ազգերին արտադրության միջոցով՝ գնահատելով միայն այն ուժերը, որոնք են՝ հնարամտությունը, կազմակերպվածությունը, լավատեսությունն ու խիզախությունը, որով այս մշակույթը համակել է մեզ, ամբողջ աշխարհին»: Քաղաքապետ Նարդելան ընդգծել է, որ Էռնեկյանին քաղաքի բանալիները շնորհելու առաջին պատճառը նրա՝ ցեղասպանության հիշատակի պահպանման հանձնառությունն է եղել. «Նրա արգենտինական և հայկական ծագումը և այն փաստը, որ նա ստեղծել է Ռաուլ Վալենբերգ հիմնադրամը, շատ կարևոր խորհրդանիշ է մեզ համար»։ Միջոցառմանը ներկա էր նաև Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը, ով նշել է, որ Էդուարդ Էռնեկյանի ձեռքբերումների ներկապնակն ընդարձակ է։ «Ցանկացած ներդրում և ծրագիր, որում ներառված է եղել Էռնեկյանը, հետապնդել է Հայաստանի և աշխարհի միջև կամուրջներ կառուցելու և ամրապնդելու հիմնական նպատակը»,-ասել է նա: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |