Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը մոտ է 5000-ի 7 փետրվարի 2023 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժից զոհերի թիվն ընդհանուր առմամբ հասել է ավելի քան 4800-ի։ Ամբողջ գիշեր աղետի վայրերում շարունակվել են փրկարար աշխատանքները, հայտնում է BBC-ն։ Ըստ վերջին տվյալների, Թուրքիայում զոհերի թիվը հասել է 3381-ի, ևս 20,426 մարդ վնասվածքներ է ստացել։ Փլուզվել է 5775 շենք։ Երկրում մինչև փետրվարի 12-ը սուգ է հայտարարվել։ Սիրիայում զոհվել է 419 մարդ, 1000-ից ավելի վիրավոր կա։ Հզոր երկրաշարժին հաջորդել է ավելի քան 40 հետցնցում։ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ քննարկվում է տուժած երկրներին մարդասիրական ու փրկարարական օգնության տրամադրումը։ Փետրվարի 6-ին 7․8 մագնիտուդով hզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին, Ղազիանթեփի մոտակայքում: Ուժգին ցնցումներ են գրանցվել նաև Սիրիայի տարածքում։ Կան հազարավոր զոհեր և վիրավորներ, հազարավոր փլուզված շենքեր։ Photo. Anadolu Agency/Getty Images Ուշագրավ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |