Շեֆ խոհարար Յուրա Սարգսյան․ Ինձ հաջողակ համարեցի, երբ վերադարձա հայրենի գյուղ և հիմնեցի առաջին բիզնեսը 8 փետրվարի 2023 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Շեֆ խոհարար Յուրա Սարգսյանը երկու հյուրատուն-ռեստորան է հիմնել Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքում, որն արդեն հայտնի է գաստրոտուրիզմով, և ուր աշխարհի տարբեր կողմերից գալիս են փորձելու վերջինիս պատրաստած ուտեստները։ Յուրան ռեստորանային գործում է արդեն 26 տարի. սկզբում աշխատել է խոհարարի օգնական, հետո մեկնել է երկրից, վարպետացել, բայց կրկին վերադարձել հայրենի գյուղ՝ Ծաղկունք։ Հյուրատուն-ռեստորաններից մեկը Յուրան անվանել է «Խոհարարի տուն»։ Այն ունի հատուկ առաքելություն՝ զարգացնել հայկական խոհարարական ավանդույթները։ Հայ խոհարարները գալու են այստեղ՝ ճաշացանկում ավելացնելու իրենց հեղինակային և անվանական ուտեստները։
«Խոհարարի տուն» հյուրատուն-ռեստորանը Ակբա Ֆեդերացիայի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU-ի) «Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի» շահառուներից է։ Տրամադրված դրամաշնորհի միջոցով Յուրան ավարտել է շինարարությունն ու կահավորել տարածքը։ Հյուրատան աշխատանքներին մասնակցություն ունի Յուրայի ամբողջ ընտանիքը. որդիներից մեկը նկարում ու զարդարում է հյուրատան պատերը, մայրը՝ համեղ պահածոներ է պատրաստում, կինը՝ ղեկավարում։
«16 տարի թողել էի Ծաղկունքն ու հետ եմ եկել, ինձ թվում է՝ էլ չեմ թողնի։ Խոհարարությունն իմ հոբբին է, իմ երազանքը։ Ես ինձ հաջողակ համարեցի, երբ վերադարձա հայրենի գյուղ և հիմնեցի առաջին բիզնեսը։ Կապ չունի՝ ֆինանսական եկամուտը մե՞ծ է, թե՝ փոքր։ Եթե չես մտածում ֆինանսականի մասին ու զբաղվում ես քո սիրած գործով, ուրեմն՝ կհաջողես։ Գյուղական տուրիզմի զարգացման մասով ծրագիր կար. դիմեցի ու 300 հոգուց անցա ես, իմ մտահաղացումները։ Շնորհակալություն Ակբա բանկին ու NABU-ին։ Ֆինանսական աջակցություն ենք ստացել անհատույց, ինչը շատ օգնեց»,- նշել է շեֆ խոհարար Յուրա Սարգսյանը։
Յուրան նաև իր վարպետությունն է փոխանցում սկսնակներին. ունի բազմաթիվ աշակերտներ Հայաստանի տարբեր շրջաններից։ Ամենակարևորը՝ աշակերտներին սովորեցնում է պատրաստել ի սրտե, մեծ հոգով և այնպես, ինչպես ընտանիքի համար։ Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի 83.8 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ամբողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |