ՊՆ-ն ու ԱԱԾ-ն հերքել են «Իրանի և ՀՀ մասնակցությամբ պլանավորվող հարձակման» մասին ադրբեջանական սուտը

ՊՆ-ն ու ԱԱԾ-ն հերքել են «Իրանի և ՀՀ մասնակցությամբ պլանավորվող հարձակման» մասին ադրբեջանական սուտը

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարությունից և ԱԱԾ-ից հերքել են «Իրանի և Հայաստանի մասնակցությամբ պլանավորվող հարձակման» մասին ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը, հայտնում է Արմենպրեսը։

«Դա բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը»,- հայտնել են ՊՆ մամուլի քարտուղարը և ԱԱԾ տնօրենի խորհրդականը:

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել, թե իբր «ՀՀ-ն և Իրանը պատրաստվում են հարձակման անցնել Լաչինի և Կուբաթլուի ուղղությամբ»։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների ապատեղեկատվության, գործողությանն իբր մասնակցելու է Իրանի Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի 30 հոգանոց դիվերսիոն խումբը, կազմված էթնիկ ադրբեջանցիներից։ Նրանք, իբր, Սյունիքում համատեղ նախապատրաստական աշխատանք են տանում ՀՀ ՊՆ հետախուզական վարչության և ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---