Միրզոյանն ու Խովաևը խոսել են ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումներից

Միրզոյանն ու Խովաևը խոսել են ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումներից

PanARMENIAN.Net - Փետրվարի 10-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ Երևանում հանդիպմանը քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Միրզոյանը նշել է, որ ադրբեջանական կողմի սադրանքները, ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումներն ու ռազմատենչ հռետորաբանությունը խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը:

Խովաևը հանդիպել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և դրա հաղթահարմանն ուղղված քայլերին: Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հերթական խախտման փաստը և հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների լիարժեք իրականացման անհրաժեշտությունը:

 Ուշագրավ
---