Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման մրցութային փաստաթղթերի բացման նիստ է անցկացվել![]() 11 փետրվարի 2023 - 14:09 AMT PanARMENIAN.Net - «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի է ունեցել Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման մանրամասն նախագծերի պատրաստման, բնապահպանական գնահատման փաստաթղթերի և շինարարական աշխատանքների գնումների մրցութային փաստաթղթերի տեխնիկական մասի պատրաստման խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցույթի ֆինանսական առաջարկների բացման նիստը։ Նախագծերի պատրաստումն իրականացվել է Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակում։ Ներկա էին գնահատող հանձնաժողովի անդամները և առաջարկ ներկայացրած կազմակերպությունների լիազորված ներկայացուցիչները։ Գնահատող հանձնաժողովի անդամներն առաջիկայում կուսումնասիրեն ֆինանսական առաջարկները, ինչի արդյունքում առավելագույն միավորներ ստացած կազմակերպությունը կհրավիրվի պայմանագրային բանակցությունների: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |