Ադրբեջանի և ՌԴ խորհրդարանները գործակցության համաձայնագիր են ստորագրել

Ադրբեջանի և ՌԴ խորհրդարանները գործակցության համաձայնագիր են ստորագրել

PanARMENIAN.Net - Ադրբեջանի և ՌԴ խորհրդարանները համագործակցության մասին համաձայնագիր են կնքել։ Այն Մոսկվայում ստորագրել են ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը և Ադրբեջանի Միլի Մեջլիսի ղեկավար Սահիբա Գաֆարովան։

Դա առաջին նմանատիպ համաձայնագիրն է Ադրբեջանի Միլի մեջլիսի և ՌԴ Պետդումայի միջև։ Նաև որոշում է կայացվել բարձր մակարդակի միջխորհրդարանական հանձնաժողով ստեղծելու մասին, գրում է Interfax.az-ը։

«Հարաբերությունները մեր երկրների միջև դինամիկ են զարգանում»,-ասել է Վոլոդինը՝ հավելելով, որ համաձայնագրի կնքումը նշանավոր իրադարձություն է, որը թույլ կտա դուրս գալ փոխգործակցության նոր մակարդակի։

Վոլոդինն Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Եվրախորհրդարանի և ԵԽԽՎ-ի ներգրավումը Լեռնային Ղարաբաղում կարգավորման գործընթացում նոր խնդիրներ կստեղծի։ Նա կոչ է արել առաջնորդվել ԼՂ-ում կարգավորման վերաբերյալ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների որոշումներով, իրագործել դրանք։

«Իսկ ովքեր հայտարարություններ են անում եվրոպական ինստիտուտների ուղղությամբ, կարող են ուղղակի կորցնել երկիրը»,-ասել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---