Փաշինյան․ ՀՀ-ն հետաքրքրված է Հնդկաստանի հետ հարաբերություններում ներուժի շարունակական իրացմամբ![]() 14 փետրվարի 2023 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալիի հետ հրաժեշտի հանդիպմանը, արդյունավետ գնահատելով տնտեսության, տեխնոլոգիաների, կրթության և մյուս ոլորտներում գործակցությունը, նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Հնդկաստանի հետ հարաբերություններում առկա ներուժի շարունակական իրացմամբ: Վարչապետը կարևորել է դեսպան Դևալի կողմից հայ-հնդկական բարեկամական հարաբերությունների սերտացման ուղղությամբ կատարված աշխատանքը և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ: Վարչապետը նաև ջերմությամբ հիշատակել է 2019թ. Նյու Յորքում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ ունեցած հանդիպումը: Հնդկաստանի դեսպանը երախտագիտություն է հայտնել Հայաստանի վարչապետին՝ բարձր գնահատականի համար և նշել, որ պաշտոնավարման ընթացքում ներդրել է առավելագույն ջանքերը երկու երկրների միջև համագործակցությունն առավել խորացնելու ուղղությամբ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-հնդկական հարաբերությունների զարգացման դինամիկայի և երկկողմ օրակարգի շուրջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |