15 փետրվարի 2023 - 13:11 AMT
Վիվա-ՄՏՍ-ի «+100 րոպե» և «+300 րոպե» ծառայությունները հասանելի են նաև X և Y սակագների բաժանորդներին

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ «+100 րոպե» և «+300 րոպե» ծառայություններն արդեն հասանելի են նաև X և Y հետվճարային սակագնային պլանների բաժանորդներին:

Վերոնշյալ ծառայությունները հնարավորություն են ընձեռում X, Y, Z և START սակագնային պլանների բաժանորդներին իրենց հիմնական փաթեթին ավելացնելու համատասխանաբար՝ 100 և 300 րոպե խոսելաժամանակ(ներառյալ՝ զանգեր ցանցի ներսում, ՀՀ ցանցեր, Արցախ, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան):

Ծառայությունների ակտիվացման USSD հրահանգները և գները․

«+100 րոպե» ծառայության ակտիվացման հրահանգն է՝ *303*1#։ Գինը 200 դրամ է։

«+300 րոպե» ծառայության ակտիվացման հրահանգն է՝ *303*2#։ Գինը 500 դրամ է։

Ծառայությունը հետվճարային բաժանորդների համար հասանելի է մինչև ընթացիկ ամսվա ավարտը: