Քերոբյանը կմասնակցի Ֆրանսիա-ՀՀ առաջին տնտեսական գագաթնաժողովին

Քերոբյանը կմասնակցի Ֆրանսիա-ՀՀ առաջին տնտեսական գագաթնաժողովին

PanARMENIAN.Net - ՀՀ պատվիրակությունը էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամնբ Փարիզում կմասնակցի Ֆրանսիա-Հայաստան առաջին տնտեսական գագաթնաժողովին և միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին (SIA)։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել։

ՀՀ պատվիրակությունը Փարիզում կլինի փետրվարի 23-25-ը։

Պատվիրակության կազմում են նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանն ու Անի Իսպիրյանը, Էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը, Էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչության երկկողմ և բազմակողմ համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ Աստղիկ Ալեքսանյանը։

Փարիզից վերադառնալուց հետո ՀՀ էկոնոմիկայի նախարարը եռօրյա ժամկետում պետք է գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---