Իրանը գույք ձեռք կբերի Երևանում դեսպանի կեցավայրի համար

Իրանը գույք ձեռք կբերի Երևանում դեսպանի կեցավայրի համար

PanARMENIAN.Net - Իրանը դիմել է ՀՀ կառավարությանը Հայաստանում հողամաս ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար։ Թույտվությունը տրամադրելու որոշումն ընդունվել է կառավարության նիստում։

Ըստ որոշման նախագծի, Իրանը ցանկանում է գնել ՀՀ քաղաքացի Լիլիթ Լևոնի Խաչատրյանին պատկանող Երևանի Ավան վարչական շրջանի Հ. Աճառյան փողոց 35/23 հասցեում գտնվող բնակելի տունը որպես ՀՀ–ում ԻԻՀ դեսպանի կեցավայր։

ՀՀ հողային օրենսգրքի 63․1 հոդվածի 1-ին կետի համաձայն՝ օտարերկրյա պետություններն ու միջազգային կազմակերպությունները դիվանագիտական և ներկայացուցչական նպատակների համար ցանկացած սեփականատիրոջից օրենքով սահմանված կարգով հողամաս կարող են ձեռք բերել, վարձակալել կամ անհատույց իրավունքով օգտագործել միայն ՀՀ ԱԳՆ–ի որոշմամբ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---