Փամբուխչյան․ Նոր սարքավորումներով կատարվում է սեյսմիկ ռիսկի մշտադիտարկում

Փամբուխչյան․ Նոր սարքավորումներով կատարվում է սեյսմիկ ռիսկի մշտադիտարկում

PanARMENIAN.Net - Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, անդրադառնալով Հայաստանում սեյսմիկ անվտանգության խնդիրներին, ասել է, որ սեյսմիկ անվտանգության պաշտպանության մակարդակի բարձրացման նպատակով նոր սարքավորումներով կատարվում է սեյսմիկ ռիսկի մոնիտորինգ:

«Շինարարության մեջ խստացվել են կանոնները, բայց ոչ հիմա՝ արդեն երկար ժամանակ է, որ Երևանում շենքերի նախագծումները կատարվում են 9 բալի համար: Սա իր հերթին նպաստում է սեյսմիկ ռիսկի նվազեցմանը»,- ասել է ԱԻ նախարարը, հայտնում է Panorama.am-ը։

Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետարանն էլ փուլ առ փուլ այդ վթարային շենքերի քանդման նախագծեր է բերում՝ տեղը նոր շենքեր կառուցելու և բնակիչներին նոր կառուցած շենքերում բնակեցնելու նպատակով:

Փետրվարի 6-ին 7․8 մագնիտուդով hզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին, Ղազիանթեփի մոտակայքում: Ուժգին ցնցումներ են գրանցվել նաև Սիրիայի տարածքում։ Կան հազարավոր զոհեր և վիրավորներ, հազարավոր փլուզված շենքեր։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---