Փաշինյանը Մյունխենում ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Միշելի հետ![]() 17 փետրվարի 2023 - 10:36 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցերի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխեն է մեկնել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։ Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ: Եռօրյա տարեկան համաժողովին մասնակցում են ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, Չինաստանի բարձրաստիճան դիվանագետ Վան Ինը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Համաժողովին հրավիրված չէ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |