Երաժշտական, արվեստի և մարզադպրոցների մանկավարժները ևս կատեստավորվեն

Երաժշտական, արվեստի և մարզադպրոցների մանկավարժները ևս կատեստավորվեն

PanARMENIAN.Net - Երաժշտական, արվեստի և մարզադպրոցների մանկավարժները ևս կկարողանան ատեստավորվել, ինչը թույլ կտա նրանց լրավճար սահմանել։ Այդ մասին կառավարության նիստում հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա ներկայացրել է արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և ՀՀ պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգը սահմանելու մասին նախագիծը:

2023-ին կարող են դիմել երաժշտկան և արվեստի դպրոցների դաշնամուրի և երաժշտության տեսության՝ սոլֆեջոյի և երաժշտական գրականության ուսուցիչները, ինչպես նաև մարզադպրոցների ազատ ոճի ու հունահռոմեական ըմբշամարտի, սամբոյի և ձյուդոյի մարզաձևերի մարզիչները:

2024-ից սկսած կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն կունենան նաև պետական և համայնքային մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններում, մշակույթի տներում դասավանդող մանկավարժական աշխատողները։

Ատեստավորման 90-100 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ մասնակիցը կստանա 138,300 դրամ լրավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար, հարկերը և տուրքերը հանած՝ 100,000 դրամ: Ատեստավորման 80-89 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 111,500 դրամ լրավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար. հարկերը և տուրքերը հանած՝ 80,000 դրամ:

Ատեստավորման 70-79 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում կտրվի 80,600 դրամ լրավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար. հարկերը և տուրքերը հանած՝ 60,000 դրամ:

Առաջին փուլի համար ընտրվել են այն ուղղությունները, որոնք ունեն ավելի մեծ թվով շահառուներ։

Դիմումների ընդունումը կմեկնարկի մարտի 15-ից՝ էլեկտրոնային եղանակով:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---